«Ժողովուրդ»․ Ինչ փուլում է բժիշկ Վահագն Համբա...

«Հոկտեմբերի 4-ին Ուռուցքաբանության կենտրոնի բռնցքամարտիկ տնօրենի ժՊ Նարեկ Մանուկյանն իր աշխատասենյակում բժիշկ Վահագն Համբարձումյանի հետ ծեծկռտուքի ընթացքում կոտրել էր վերջինիս քիթը, երբ հորը աշխատանքից ազատելուց հետո բժիշկը պարզաբանման համար մտել էր տնօրենի մոտ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ, քիթ կոտրելու տնօրենի քայլն, ըստ էության, արդարացնելով, ասել էր. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը դատաբժշկական փորձաքննությունից հետո եզրակացություն է տվել, որ բժիշկ Վահագն Համբարձումյանը թեթև վնասվածք է ստացել, այնինչ բժիշկը պատրաստվում է արդեն երկրորդ անգամ վիրահատել քիթը, ավելին` նա նույնիսկ ուղեղի ցնցում է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը այս կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչու են այս մեղմ եզրակացությունը տվել, արդյոք կաշկանդված չէ՝ լինելով առողջապահության նախարարության ենթակա հիմնարկ: «Գործը գտնվում է նախաքննության և հետաքննության փուլում, և ոչ մի մեկնաբանություն և տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-ասաց Բիշարյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: