«Ժողովուրդ». Ինչ նպատակով է Դավիթ Տոնոյանի խո...

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը օրերս տեղեկացրել էր, որ այժմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական, նախկինում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանն օրերս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին:

Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր ու Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, եւ ինքը հանդիպմանը եղել է, որպեսզի Քոչարյանին փոխանցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերը` զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ:

«Խնդրում եմ այդ հանդիպումը չքաղաքականացնել: Այդ հանդիպմանը գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը իմանալու եւ, առիթը օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից փոխանցված նվերը անձամբ նրան հանձնելու,- ասել է նա՝ հավելելով.- պարոն Տոնոյանի հետ խոսել եմ այս մասին: Իրար հետ կիսվել ենք, իրար ամբողջովին հասկացել ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում