«Ժողովուրդ». Ինչ հիմքով է ձերբակալվել Գեղամ Պ...

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Նշենք, որ ՀՔԾ-ն 2008 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զ. Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար»: