«Ժողովուրդ». Ի՞նչ ցուցմունք է տվել Իշխան Զաքա...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 14-ի վաղ առավոտյան խուզարկություն էր կատարվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տանը, ապա նա հարցաքննվել էր Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խուզարկության ժամանակ առգրավել են Զաքարյանի զենքերը եւ դրանց առնչվող փաստաթղթերը, քանի որ վերջինիս զենքերն օրինական են եղել, եւ առկա են դրանք հավաստող փաստաթղթերը:

Իրավապահ կառույցներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարել են այդ փաստաթղթերը՝ ուսումնասիրելու համար, իսկ Զաքարյանին հարցաքննելու պատճառն էլ այն է եղել, որ 2017 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա եղել է ԲՀԿ շտաբի պետը:

Սակայն մեր տեղեկություններով՝ երբ հարցաքննության ժամանակ Զաքարյանից հետաքրքրվել են՝ ինչ գիտի ընտրակաշառքի դեպքերի մասին, Վերահսկիչ պալատի նախկին նախագահը ոչինչ չի հայտնել՝ ասելով, թե ինքը ընտրակաշառքի մեխանիզմի մասին որեւէ տեղեկություն չունի եւ որեւէ բան չի կարող հայտնել: Ասել է թե՝ Իշխան Զաքարյանն իրենց համար ցանկալի ցուցմունք չի տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում