«Ժողովուրդ»․ «Հայաստանի պետական տնտեսագիտական...

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ առաջիկայում «Հայաստանի պետական տնտեսագիտական հա­մալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմա­կերպվի «Հայաստանի պետական տն­տեսագիտական համալսարան» հիմ­նադրամի:

Տեղեկացնենք, որ Հայաս­տանում մի շարք բուհեր անցել են հիմնադրամի անցման ձևաչափը: Տնտեսագիտական համալսարանը հիմնադրամի վերածվելուց հետո կկարողանա ավելի ազատ և ինքնա­վար գործել ֆինանսական առումով:

Ըստ կրթության, գիտության, մշա­կույթի և սպորտի նախարարության՝ համալսարանի՝ որպես ՊՈԱԿ-ի ֆի­նանսական սահմանափակ միջոցնե­րը հնարավորություն չեն տալիս զգա­լի ներդրում պահանջող բնագավառ­ներում ապահովել շոշափելի զար­գացում: Ավելին՝ համալսարանի կար­գավիճակը հնարավորություն չի ըն­ձեռում սահմանված կարգով ներգրա­վելու արտաքին ներդրողների: Իսկ հիմնադրամի վերակազմակերպվելու միջոցով կլուծվի ֆինանսավորման խնդիրը: Բացի այս, ներկայիս վիճա­կում համալսարանը հնարավորու­թյուն չունի ընդլայնել ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ առանց կառավարության համապա­տասխան որոշման ընդունման»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: