«Ժողովուրդ». «Անցենզուր» մշակույթ

«Սեռային փոքրամասնությունների թեման արծարծող, աղմուկ հանած «Սել» ֆիլմին անդրադառնալով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հա­րությունյանն օրերս ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու: Սատանիզմի հիմքով համերգների չեղարկում այլևս չի լինելու Հայաստանում, մտացածին հիմքերով ինչ-որ բաների չեղարկում չի լինելու»: Նա ավելացրել էր, թե այն մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, «հետա­դիմության առաջամարտիկներ» են: 

Այս առնչությամբ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, թե նախարարի մոտեցումը ծայրահեղական է: Սահակյանցի համոզմամբ՝ պետությունը պետություն չէ, իշխանությունն էլ իշխանու­թյուն չէ, եթե չի իրականացնում ցենզուրա: «Անընդունելի եմ համարում այն, ինչ քարոզում է մեր իշխանությունը: Եթե պետությունը հո­վանավորում, խրախուսում է նման նախագծերը, նշանակում է, որ դրանք կլինեն շարունակական, այսինքն՝  պետությունը թևեր է տա­լիս նման նախագծեր իրականացնողներին: Ես այն կարծիքին եմ, որ ԿԳՄՍ նախարարին պետք է փոխել, քանի ուշ չէ»,- ասել է ռեժի­սոր Սահակյանցը: 

Իսկ, ահա, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը վստահ է՝ արվեստում ցենզուրա չպետք է լինի: «Արգելված կարող է լինել քարոզը, թեման՝ ոչ: Ամեն բան կախված է նրանից՝ ինչ­պես ես մատուցում թեման, ինչ ասելիք ես դնում տվյալ գործի հիմքում, էականը դա է՝ ուզում ես մարդուն գեղարվեստական գործ հրամց­նել, թե քարոզ»,-ասել է ռեժիսոր Բաբայանը: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մա­սին ֆիլմ է նկարահանվելու: Ֆիլմի հիմքում սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեման է, ներկայացված է Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) սիրո պատմությունը: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ: Իսկ Երևանի պետական տիկնիկային թատրոնում էլ պետք է կայանար լեհական Vader խմբի համերգը, բայց քանի որ հայ հան­րության շրջանում դժգոհություններ հնչեցին, թե խումբը սատանիստական է, համերգը չեղարկվեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: