«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օրերս Հատուկ Քննչական ծառայությունն, այնուհետեւ Ազգային Անվտանգության ծառայությունն իրենց մոտ են հրավիրել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
«Ուզում եմ թարմացնել հիշողությունդ մի քանի դրվագներով», – գրել էր Շիրխանյանը, ապա 23 կետերում ներկայացրել 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը: Շիրխանյանը իր նամակում Քոչարյանին մեղադրում էր արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում էր պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով:
Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նամակի հրապարակումից ամիսներ անց Վահան Շիրխանյանին իրենց մոտ են կանչել միանգամից երկու ուժային գերատեսչությունից:
Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները մասնավորապես Վահան Շիրխանյանից նամակի կետերի վերաբերյալ հիմնավորումներ են խնդրել, վերջինս էլ դրանք տրամադրել է նրանց՝ պարզաբանելով, թե որ տեղեկությունը որ գերատեսչության արխիվից է հնարավոր վերցնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Վահան Շիրխանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում միայն հաստատեց, որ հրավիրվել է այդ երկու կառույցների կողմից, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հայտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում