Ժիրայր Սէֆիլյանի կողմից ԱԱԾ պետի կամ ոստիկանա...

Ժիրայր Սէֆիլյանի կողմից ԱԱԾ պետի կամ ոստիկանապետի հրաժարականի պահանջ չի եղել: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության խոսնակ Վահագն Ավագյանը՝ հերքելով մամուլի հրապարակումը:

«Մենք իհարկե միշտ էլ ասել ենք, որ նախկինները չպետք է  նոր համակարգում լինեին: Համակարգերը պետք է փոխվեին և «մաքուր»,  նախորդ ռեժիմի հետ կապ չունեցող, կոռուպցիոն գործարքներով պետության կառավարման մեջ չներգրավված մարդիկ կգային: Բայց այն, որ մենք վարչապետի հետ հանդիպմանը նման մասնավոր հարց բարձրացնեինք, ծիծաղելի է»,- ասաց Ավագյանը:

Տեղեկացնենք, որ  ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների հետ կապված կուսակցությունն ավելի վաղ հայտարություն է տարածել: