«Ժամանակ». Վրաստանի իշխանությունները վաճառքի...

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի իշխանությունները վաճառքի են հանել Բաթումի նավահանգիստը: Վաճառքի գինը 600 միլիոն դոլար է:

Հայաստանյան տարբեր շրջանակներ փորձում են դրամահավաք կազմակերպել, որի արդյունքում հնարավոր կլինի գնել նավահանգիստը, դրանով ապահովելով Հայաստան բեռների անարգել տեղափոխումը: Քննարկվում է բաժնետիրական ընկերություն ստեղծելու գաղափարը, որին մաս կարող են կազմել նաև Սփյուռքի գործարարները, սակայն գործը գլուխ բերելու համար պետք է, որ ինչ-որ մեկը մեկնարկային խոշոր գումար ներդնի, որը այս պահին չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: