«Ժամանակ». Տեղակալից պետ՝ 3 ամսում. Ռաֆիկ Մաշ...

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ օրերս Շենգավիթի հարկային տեսչության պե­տի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանա­կավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ: 

Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենն այս տարվա մարտին, և փաստո­րեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ: 

Արմեն Օհանյանի հաջո­ղության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախե­լով աշխատանքի և ստանա­լով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը: 

Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխա­տանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տե­ղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշ­տոնների առաջխաղացման շրջան:

Ի դեպ, Արմեն Օհա­նյանի որդին էլ՝ Սինոդ Օհա­նյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: