«Ժամանակ». Շրջանցում են ԿԳՄՍՆ որոշումը. Որոշ...

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով կորոնավիրուսով պայմանավորված մարտի վերջին նախատեսված դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխեցին եկող շաբաթ՝ մարտի 2-ից 8-ը ներառյալ, և խոսքը վերաբերում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններին, դպրոցներին, քոլեջներին, արվեստի դպրոցներին, ուսումնարաններին և բուհերին, բայց որոշ բուհերի անձնակազմին հրահանգված է ներկայանալ աշխատանքի։

Նման օրինակներից է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը։ Երեկ աշխատակիցները, ովքեր գնացել էին աշխատանքի, մեզ դժգոհեցին, որ չեն հասկանում տարբերակված մոտեցումը։ Եթե վիրուսը վտանգ է սպառնում ուսանողներին, աշակերտներին, ապա ինչու են իրենք աշխատանքի գնում։ Իսկ, օրինակ, հայ-ռուսական համալսարանի ռեկտորը աշխատակիցներին հանձնարարել է աշխատել տնից և աշխատանքի չգալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: