«Ժամանակ». ՊԵԿ-ը չի տեսնում ՀՊՄՀ-ում միլիոնավ...

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում առերևույթ չարաշահումների փաստով։

Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն էր ուսումնասիրություններ կատարել բուհում և պարզել, որ 2016թ. հունիսին Հիմնադրամը հիմնադրել է «Դպրոց» ՍՊԸ-ն, որը պետական սեփականություն հանդիսացող և Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքներում իրականացրել է հանրային սննդի գործունեություն: Բուհից, սակայն, կտրականապես հերքեցին այս փաստերը։

Հետաքրքիր օրինաչափությամբ, սակայն, ՊԵԿ-ը 2018թ. ՀՊՄՀ-ում գեթ 1 դրամի խախտում չի հայտնաբերել, իսկ 2019-ին բուհը չի էլ անցել հերթական պլանային ստուգում։ Գաղտնիքը ՀՊՄՀ պրոռեկտոր Արմեն Թամազյանի հարկային անցյալն է, որը նրան սերտորեն կապում է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների վարչության ղեկավարության հետ, իսկ Թամազյանի կինը՝ Գայանե Պողոսյանը, այդ վարչության առանցքային բաժնի պետն է։ Հենց սա է պատճառը, որ գրեթե բոլոր իրավապահ մարմինները ՀՊՄՀ-ում միլիոնավոր դրամների չարաշահումներ են հայտնաբերում, իսկ ՊԵԿ-ը՝ 0 դրամի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: