«Ժամանակ». ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է. Ումից...

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, հօդս են ցնդում, երբ ուսումնասիրում ես ՊԵԿ-ի գնումները: ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիան անմահ է:

Մասնավորապես՝ պարզեցինք, որ ՊԵԿ-ը 4 մլն դրամի ծառայությունների գնում է իրականացրել ՊԵԿ գնումների բաժնի պատասխանատու Միհրան Սարդարյանի որդուց՝ Վլադիմիր Սարդարյանից: Միհրան Սարդարյանը հարկայինի հնաբնակներից է: Հասցրել է ժամանակին ձերբակալվել կեղծ ակցիզներ տրամադրելու համար: Այն ժամանակ երկարատև կալանքից նրան փրկեց կաշառքը՝ 25 հազար դոլարի չափով, որը հավաքել էին տեսչությունների պետերը:

Ուշագրավը նաև այն է, որ Միհրան Սարդարյանի անհատ ձեռնարկատեր որդին՝ Վլադիմիրը, նաև ՊԵԿ աշխատակից է ձևակերպված վարչատնտեսական հատվածում: Ինչպես ասում են՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: