«Ժամանակ». Փաշինյանի ծանոթը 49 հոգու համար կե...

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովանավորչության որոշակի դրսեւորումներ, փաստորեն, պահպանվում են նաեւ նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները ևս արտոնություններ են ստանում։

Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսևան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար եւ հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է արձակվել։

Այսինքն՝ 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորելու» համար մարդը փաստացի անազատության մեջ է մնացել երկու ամիս, որից հետո ազատվել է պատասխանատվությունից»։