«Ժամանակ». Նոր մանրամասներ՝ կապված «Ձկնկուլի»...

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ի հայտ կգան «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապված մանրամասներ, որոնք լույս կսփռեն այս գործի վրա:

Հիշեցնենք, որ գրեթե երեք տարի առաջ Մոսկվայում սպանվեցին ՀՀ երկու քաղաքացիներ՝ Արմեն Իսրայելյանը և Էդուարդ Նշանյանը: Նրանք երկուսն էլ աշխատել էին հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում, իսկ Իսրայելյանը Ալեքսանյանին մեղադրում էր իրեն առևանգելու և ունեզրկելու մեջ: Այդ սպանությունների պատասխանատուները այդպես էլ չբացահայտվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: