«Ժամանակ». Կլուծարվի. Ինչու չի կայացել ԳԱԱ նի...

«Ժամանակ» թերթը գրում է. «Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ աշխատողների ընդհանուր նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ԳԱԱ կազմում եղած բոլոր ինստիտուտների աշխատողները։ Նիստի ժամանակ նախատեսված է եղել քվեարկություն, որով պետք է որոշվեր՝ արդյոք ինստիտուտների աշխատողներն ուզո՞ւմ են մնալ ՀՀ ԳԱԱ կազմում, թե՞ ոչ։

«Ժամանակ»-ը տեղեկացավ, որ քվեարկությունը չի կայացել։ Աշխատողները չեն քվեարկել, քանի որ իրենց չի ներկայացվել, թե Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարումից հետո ինչ է լինելու ինստիտուտների հարցը, ում են կցվելու, ինչ կարգավիճակ են ունենալու, որտեղից են ֆինանսավորվելու և բազմաթիվ այլ հարցեր։ Առհասարակ, աշխատողները դեմ են ԳԱԱ-ի լուծարմանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: