«Ժամանակ». Հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր...

«Օրերս «Վեգա»-ում բռնկված մեծածավալ հրդեհի պատճառները դեռ քննվում են, պարզվում են, սակայն դրան զուգահեռ գնալով ավե­լի է հիմնավորվում մարդկա­յին գործոնը: 

Մասնավորա­պես, «Ժամանակ»-ի տեղե­կություններով, հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ իրականացնել: Այս մասին տեղյակ էին նաև խանութի սեփականատերե­րը: Եվ ինչպես ասում են՝ շա­բաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նա­խորդեց հրդեհը: 

Հրդեհի մար­ման աշխատանքներին ներ­կաներից մեզ պատմեցին, որ այդ ընթացքում և´ տարածքի սեփականատեր ներկայացող Սամվել Ալեքսանյանը, և´ խանութի սեփականատերը չափազանց հանգիստ են եղել, որը այդ պահին շատ տարօրինակ է թվացել: Ալեք­սանյանը նույնիսկ խանութի տնօրենին ասել է՝ վեջիդ չդնես: Արդեն իսկ հայտնի է, որ «Վեգա» ընկերությունն ապահովագրված է եղել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: