«Ժամանակ». Հերթական փախուստը. Ո՞ւմ օգնությամբ...

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում որոշում է կայացվել ձերբակալել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի գործարանի տնօրենին և ՀՖՖ տեխ.հսկիչին: Մեր տեղեկություններով՝ նշյալ անձինք այլևս Հայաստանում չեն, և նրանց երկրից փախչելուն ակտիվորեն նպաստել է Ռուբեն Հայրապետյանը:

Խնդիրն այն է, որ Հայրապետյանին մեղսագրվող հանցագործությունների մեծ մասը կատարվել է այս անձանց միջոցով, և մտահոգություն կա, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար, նրանք կարող են ընդհանրապես ոչնչացվել: Այնպես որ, այս անձանց շուտափույթ հայտնաբերումը կարող է օգնել ոչ միայն հանցագործությունների բացահայտմանը, այլ նաև նրանց ֆիզիկական անվտանգության ապահովմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: