«Ժամանակ». Եվս 315 մլն դոլարի վարկ. Ինչի վրա...

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: Այս համաձայնագրերի վավերացման արդյունքում կառավարությանը հասանելի կլինեն ընդհանուր առմամբ 315 մլն դոլարի չափով վարկային միջոցներ՝ 208 մլն ծրագրի առաջին փուլում և ևս 35 մլն երկրորդ փուլում:

Կառավարությունը այդ միջոցները մտադիր է օգտագործել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող բացասական հետևանքների մեղմելուն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: