«Երևանի քաղաքապետարանը կարծես թե մտադիր է խզել «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագիրը, և Երևանի աղբահանության գործը ինքնուրույն կազմակերպել:
Այդ նպատակով քաղաքային բյուջեի միջոցներով գնվում են աղբահանության համար սարքավորված բեռնատարներ: Մնում է միայն հասկանալ, թե որքանով կբավականացնեն քաղաքապետարանի միջոցներն ու կազմակերպչական ընդունակությունները այդ գործն ավելի լավ կազմակերպելու համար, քան անում է «Սանիթեքը»,-գրում է թերթը: