«Ժամանակ». Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գոր­...

«Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, երեկ անդրադառնալով հրաժարակա­նի իր դիմումին, հայտարարել էր, որ նման քայլի է դիմել «տեղեկատվական հոսքերը գնահատելու» արդյունքում: 

Մեր տեղեկություններով՝ Զեյնալյանի վրա ճնշում է գոր­ծադրվել «Իմ քայլը» խմբակցությունից: Խմբակցության անդամները նրան մեղադրել են սաբոտաժի մեջ՝ մեղադրանքը հիմնավորելով այն հանգամանքով, որ Զեյնալյանի ղեկավարած նախարարությունը, չնայած բազ­մաթիվ հավաստիացումնե­րին, այդպես էլ չպատրաս­տեց ու խորհրդարան չներկայացրեց դատավորների վեթինգի և անցումային ար­դարադատության մասին օրենքի նախագծերը կամ գո­նե դրանց հայեցակարգերը»,-գրում է թերթը: