«Ժամանակ». Ամուլսարի հան­քավայրի մոնիտորինգով...

«Ամուլսարի ոսկու հան­քավայրի մոնիտորինգով զբաղվող Earth link և Advanced Resources Development (ELARD) ընկե­րության հետևում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի, այն­տեղ կրթություն ստացած ու աշխատած Վարագ Սիսեռյանը:

Մեր տեղեկություննե­րով՝ հենց նրանց ուղղորդմամբ է կառավարությունը պետական բյուջեից 400 հա­զար դոլար տրամադրել այդ ընկերությանը՝ այն դեպքում, երբ Լիբանանը աշխարհին հայտնի չէ հանքավայրերի մոնիտորինգով զբաղվող ընկերություններով: Բայց հայտնի է ամենակոռումպացված երկիր լինելու համբավով: 

Հարցը այստեղ ոչ միայն 400 հազար դոլար գումարի յուրացման հնա­րավորությունն է, այլ որ Ամուլսարի հանքավայրի հարցով մենք կունենանք ուղղորդված եզրակացություն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: