«Ժամանակ». ԱՄՆ քաղաքացիություն՝ ՀՀԿ անդամատոմ...

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀԿ անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալու դեպքերը: ԱՄՆ միգրացիոն ծառայություններին դիմողները, ներկայանալով որպես ընդդիմադիր ՀՀԿ-ականներ եւ ներկայացնելով սույնը հաստատող կուսակցական տոմսեր, հայտարարում են, որ իրենք Հայաստանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների եւ հալածանքների:

Մեզ հայտնի է առնվազն երկու դեպք, երբ այդ դիմումները հարգվել են, եւ դիմումատուները քաղաքական ապաստան են ստացել: Այսպիսով, ՀՀԿ-ական դառնալը եւ անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու եւ կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: