Զգուշացում. Անհայտ անձինք փորձում են բաժանորդ...

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության անունից հանդես եկող անհայտ անձինք, բաժանորդների տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու նպատակով, տեղեկություններ են տարածում, թե իբր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է մրցույթ / խաղարկություն: Առանձին բաժանորդներ այսօրինակ հաղորդագրություններ են ստացել թե՛ բջջային հեռախոսի, թե համակարգչի միջոցով:

Ընկերությունը հորդորում է չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևիցե անհատական տվյալ, ինչպես նաև՝ վերը նշված հաղորդագրությունը ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել ընկերությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկությունների աղբյուրները հետևյալն են.
Պաշտոնական կայքէջը՝ https://www.mts.am,
Ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ www.facebook.com/MTSArmenia/
Բաժանորդների սպասարկման զանգերի կենտրոնը՝ բաժանորդների համար անվճար 111 հեռախոսահամարով: