Զենքով, էլեկտրաշոկով, դիմակավորված ավազակային...

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան եւ հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի եւ էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ 34-ամյա Արսեն Շ.-ից, հափշտակել այնտեղ եղած գումարը, մի քանի բջջային հեռախոսներ եւ համակարգիչը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դիմակավորվածներն իրենց սեւ գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երեւանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը: Քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր: