Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հաղ...

Ուկրաինայում երեկ անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Համաձայն էքզիթ փոլի տվյալների՝ Գերագույն ռադա կանցնի 5 կուսակցություն։ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 35 տոկոսի հաշվարկով հաղթում է 42 տոկոսով: 12,7 տոկոսով երկրորդ տեղում է «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 8.7 տոկոսը, «Բատկիվշինայի» օգտին՝ 8.1 տոկոսը, «Գոլոս» կուսակցության օգտին՝ 6.3 տոկոսը: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: