Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Զարուհի Փոստանջյանը ամոթանք տվեց Գալուստ Սահակյանին

Զարուհի Փոստանջյանը ամոթանք տվեց Գալուստ Սահակյանին

zaruhiԱԺ նիստին այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչու է երկար ժամանակ նա հրաժարվում շրջանառության դնել իր կողմից հեղինակած հայտարարության նախագիծը, որը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծին:
«Ուղղակի Դուք նման լիազորություններ չունեք չդնեք շրջանառության մեջ, դա Ձեր պարտականությունն է: Ես այդ կապակցությամբ Ձեզ փորձել եմ դատի տալ, որ այդպես լուծվի խնդիրը, բայց դատարանները հրաժարվում են հարցը վերցնել վարույթ, կողմնապահության խնդրից ելնելով: Ի՞նչն է պատճառը, որ Դուք խուսափում եք»,- հարցրեց նա, սակայն հավելեց, թե դնի, չդնի՝ անպատժելիության մթնոլորտը շարունակվում է:

Զարուհի Փոստանջյանը պնդեց, թե պետք է պատասխան տան այն մարդիկ, ովքեր պետական համակարգը խայտառակում են: «Այս ապօրինությունները պե՞տք է դադար ունենան, թե ոչ: Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց խոցելի ենք մեզ համարում ՀՀ-ում: Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ հասարակության համար սպառնալիք»,-ասաց նա:

Պատգամավորն իր հարցին պատասխան ակնկալելու համար, հարցը հնչեցրեց երկրորդ անգամ:  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ի ընդունել, որովհետև ոչ թե հայտարարության տեքստ է, այլ Փոստանջյանի համոզմունքով՝ դատավճիռ, որը ոչ միայն մի անձին է վերաբերում, այլ ընդհանրապես: ԱԺ նախագահը նշեց, որ, հավանաբար, չի կարդացել սեփական հայտարարությունը:

«Իսկ դատարանը գործը կարճել է, որովհետև, ըստ երևույթին, անհեթեթություն է համարել»,-ասաց նա:

Զարուհի Փոստանջյանն առիթ ունեցավ արձագանքելու և հավելեց, թե ԱԺ նախագահը  սխալվում է և որ դատարանը հայցն ընդհանրապես չի ցանկացել ընդունել վարույթ: Փոստանջյանը զգուշացրեց, որ դա այն բողոքներից է, որ տարիներ անց կգնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«ԱՆկախ նրանից դատարանը կհրաժարվի հայցը քննարկելուց, ԱԺ-ն հրաժարվի հարցը քննարկել ՀՀ-ում, թե ինչ անպատժելիության վիճակ է տիրում, բայց այդ անպատժելիությունից ոչ ոք ապահովագրված չէ, այդ թվում նաև Դուք: Դուք ամոթ չեք զգում, որ չորս անգամ դատապարտված մարդը էլի մարզպետ է, վերջիվերջո, պե՞տք է մարդիկ պատասխան տան այս ամենի համար»,-ասաց նա:

Արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը,. «Չի՛ կարելի էլի, հարգե՛ք միմյանց»: 

 

Դիտվել է 64 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy