Կարեն Անդրեասյանը պետք է նշեր իր հեռացման պատճառներն ու հիմնավորեր իր քայլերը

arm145217863813Այսպիսով Կարեն Անդրասյանը փորձեց փափուկ հեռանալ, անգլիական ձևով:

հրապարակախոս  Զառա Հովհաննիսյանը անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականին նկատեց, որ ՄԻՊ-ը պարտավոր էր հանրության համար ներկայացնել իր հեռացման պատճառները և հիմնավորեր դրանք.«Նախ, ինձ համար անընդունելի է այան փաստը, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հենց այնպես, առանց բացատրության հեռանում է: Պատկերացրեք, թե ինչպիսին է մարդու իրավունքների վիճակը մեր երկրում: Այն անձը, ով կոչված էր պաշտպանել մարդկանց իրավունքները գոնե պիտի այնքան կամք ու իրավագիտակցություն ունանար, որ նշեր պատճառներ ու հիմնավորեր իր քայլերը: Այդ է պահանջում իրավապաշտպան գործունեությունը, թափանցիկություն և հաշվետվողականություն, այն ենթադրում է մեծ պատասխանատվություն, դու միայն համակարգի շարքային պաշտոնյան չես, որ ցանկացածդ պահին դիմում ներկայացնես քեզ նշանակած մարմնին ու հեռանաս: Քո հետևում հանրություն կա, ում իրավունքների պաշտպանության համար դու պատասխանատու ես: Եթե վստահ ես, որ չես կարող այդ պատասխանատվության տակ մտնել, ապա պետք է ի սկզբանե մերժեիր: Ուստի ինձ համար անընդունելի է Կարեն Անդրիասյանի փախուստը, մարդու, ով անձեռնամխելի է ու կոչված էր պաշտպանել մարդկանց համակարգից: Այս դեպքում նա որոշեց անկորուստ շարունակել իր կարիրերան մեկ այլ ոլորտում, ինչն իրավապաշտպանական գիտակցությունից դուրս է»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում ՄԻՊ գրասենյակի աշխատանքը Զառա Հովհանիսյանն ասաց.«Ինչ վերաբերում է նրա գրասենյակի աշխատանքին, ապա կարող եմ ասել, որ մի քանի աղմկահարյուց զեկույցներ եղել են, որոնցից լայն հնչեղություն ստացավ մասնավորապես “Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ՛ արտահերթ զեկույցը, որում շոշափվում էին դատականան համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներն ու կաշառքի սակագները: Չնայած այդ զեկուցը շատ իրատեսական էր, սակայն նաև անչափ վերացական, զուրկ իրավական հիմնավորումներց զուրկ, չկային անուններ՝ կոնկրետ դեպքերի մասով: Նաև՝ հարկ է հիշել ՄԻՊ տարեկան վերջին զեկույցը, որի շուրջ Ազգային ժողովում կրքեր բորբոքվեցին՝ մասնավորապես ՀՀԿ երիտասարդ պատգամավորները, միաժամանակ Կարեն Անդրիասյանը սուր քննադատության էր ենթարկում Արմեն Աշոտյանի ղեկավարած կրթության ու գիտության նախարարությունը, մասնավորապես կրթության ոլորտը՝ թե՛ դասագրքերի տպագրման համար հայտարարված մրցույթների, թե՛ դպրոցների անմխիթար պայմանների համար»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ ՄԻՊ-ը այդպես էլ անդրադարձ չկատարեց Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ.«Կարեն Անդրեասյանն այդպես էլ բարձրաձայն չխոսեց Սահմանադրական փոփոխությոնների գործընթացի և նոր սահմանադրության մեջ Մարդու իրավունքների գլխում տեղ գտած դրույթների մասին, այն դեպքում, երբ ամբողջ իրավապաշտպանական դաշտը երկրում սուր քննադատության էր ենթարկում նոր նախագիծը: ՄԻՊ գրասենյակը աշխատեց մեղմ գնահատականներով խուսանավել և հանրաքվեի ընթացքում գրանցված աղաղակող խախտումները ևս առանձնապես չդարձան Կարեն Անդրեասյանի քննադատության նյութը: Այսպիսով Կարեն Անդրասյանը փորձեց փափուկ հեռանալ, անգլիական ձևով, որպեսզի չվառվեն գործող համակարգի հետ կապող կամուրջները, և ո՞վ գիտի իր կարրիերայի հանգրվաններից մեկում հայտնվի, մի գուցե ինքն էլ հավակնի ՄԻԵԴ դատավորի պաշտոնին, ինչպես ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը»,-ասաց մեր զրուցակիցը:

Զառա Հովհաննիսյանը նաև կարծում է, որ ՄԻՊ աշխատանքը մեծ խնդիրներ չէր առաջացնում գործող համակարգի համար.«Չեմ կարծում, որ ՄԻՊ աշխատանքը մեծ խնդիր էր առաջացնում համակարգի համար, թեև հաճախ հայտարարություններ էր տարածում ակտիվիստների հանդեպ ոստիկանական գործողությունների ոչ իրավաչափության մասին, անմիջապես արձագանքում էր բոլոր դեպքերին, սակայն ստանում էր նաև նվեր՝ “Նոր կտակարան”՝ ՀՀ Ոստիկանապետից: Այսինքն այդ հայտարարություններն ընկալվում էին որպես ի պաշտոնե արված ու ավելի շատ ինստիտուտի առկայությունը ամրագրող, միևնույն ժամանակ եվրոպական կառույցներում ցուցադրելու համար անհրաժեշտ փաթեթ: Այնպես որ, Կարեն Անդրեասյանի կարիերան դեռ սրընթաց վերելք է ապրելու , ու դրա համար նա ունի բավարար հիմքեր, թե՛ որպես հալածյալ ներկայանալու, թե՛որպես համակարգի հետ լավ համագործակցության կարողություններով օժտված անձ որակվելու համար»,-եզրափակեց իր խոսքը հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:

Դիտվել է 324 անգամ
 


Այս թեմայով