Սուրիկ Խաչատրյանի Զարզանդը նշանակվել է դպրոցի տնօրենի տեղակալ

Zarzand_Nikogosyan_SurikՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են դպրոցից:

Տնօրենի խոսքով՝ Զարզանդ Նիկողոսյանը երկու կարմիր դիպլոմ ունի, մանկավարժ-մարզիչ է:

«Զարզանդ Նիկողոսյանը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, իր մարդկային եւ մասնագիտական կարողությունների համար էլ անձամբ ես հրավիրել եմ դպրոցում աշխատելու: Բացի դրանից՝ նրան ամբողջ մանկավարժական կոլեկտիվն է սիրում, երեխաները, ծնողները»,- ասաց դպրոցի տնօրենը:

Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ:

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով