Զաքիր Հասանովը հրահանգել է հարկ եղած դեպքում...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է հարկ եղած դեպքում ՀՀ ԶՈՒ դեմ կիրառել բոլոր տեսակի ու տրամաչափերի հրազենային զենք: Այս մասին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նախօրեին, այցելելով առաջնագիծ՝  այս օրերին Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների շրջանակներում:

Հիշեցնենք, որ լայնամասշտաբ զորավարժանքներն Ադրբեջանում մեկնարկել են երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, 10 հազար զինծառայողների, ծանր զրահատեխնիկայի և օդուժի մասնակցությամբ: Սա Ադրբեջանի զինված ուժերի՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ, իսկ վերջին տասն ամիսների ընթացքում՝ երրորդ  լայնամասշտաբ զորավարժությունն է՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարությամբ:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության  տարածած հաղորդագրության զորավարժությունների «նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է»: