Օրենքով գող Զապը կարող է արտահանձնվել Չեխիային. «Ժամանակ»

zap«Ժամանակ»-ը գրում է.  «ՀՀ-ի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկում են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի գործի լուծումը, ով մեղադրվում է Չեխիայում սպանություն պատվիրելու մեջ։ Չեխիայի իշխանությունները պահանջում են արտահանձնել նրան։
Ըստ ceskenoviny.cz-ի, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կայքը նշում է, որ Սողոյանը բանտարկված չէ և, ըստ ամենայնի, Հայաստանում է։ Աբրահամյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է զբաղվել գործով, եթե գտնվեն կենսունակ ճանապարհներ»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով