Յուրացման կասկածանքով Բագրատաշենի անցակետից ք...

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 22։50-ին, Երևանի Մանթաշյան փողոցի ռեստորանային համալիրի մենեջերը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ համալիրի նախկին մենեջերը, հուլիս ամսից սկսած, տարբեր օրերի հաճախորդներից վերցրել է ընդհանուր մոտ հինգ միլիոն դրամի կանխավճար և յուրացրել գումարը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին՝ ժամը 8-ին, Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդը ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: