«Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու...

ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանն այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ «Յուքոմ» ընկերությունը բանակցություններ է վարում «Բիլայնի» հետ՝ նշված ապրանքանիշը գնելու վերաբերյալ։

Փոխվարչապետը պարզաբանեց՝ ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է։

«Հայտ է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու վերաբերյալ։ ՀԾԿՀ-ն պետք է վերլուծություն անի։ Հանձնաժողովի նախնական դիրքորոշումն այն է, որ այս պահին առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար։ Բայց այս միավորումը կարող է ավելի խնդրահարույց լինել ՏՄՊՊՀ-ի տեսանկյունից։ Բոլոր կարծիքները համադրելով՝ կունենանք վերջնական պատասխան՝ արդյոք այս միավորումը հնարավոր է։ Սա բարդ գործընթաց է լինելու», - ասաց Ավինյանը։ 

Փոխվարչապետը հավաստիացրեց՝ արվելու է շուկաների վերլուծություն՝ պարզելու թե ինչ ֆինանասական վիճակում են գտնվում ընկերությունները։ Արվելու է ամեն բան մենաշնորհային ծառայությունների ձևավորումից խուսափելու համար։