Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը եթե ողջ լիներ, հիմ...

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը եթե ողջ լիներ, հիմա դելֆինի ուլտրաձայնով վժժալու էր: Հլա ջոգեք. ԿԳՍՄ նախարարի թեթև ձեռամբ` հաշված շաբաթներում 20 միլիոն դրամ հատկացնում են տռանսի մասին ֆիլմ նկարելու, հետո 2.7 միլիոն դրամ հատկացնում են ինչ-որ կուռաժիտ լինող նանարների պերֆորմանսի համար:

Ընդհանուր` 22.7 միլիոն դրամ: Այսինքն` համարյա 50 հազար դոլար: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ընդդիմադիր Նիկոլը իրա ուլտրաձայնով ոնց էր բացատրելու բոլորիս, որ էդ փողով Գյումրու դոմիկներց 2 ընտանիքի կարելի էր բնակարան տալ, կամ էլ տենց մի 50 տատիկ-պապիկի նիսյաներ փակել:

Պատկերացրեցի՞ք: Դե հիմա իշխանավոր Նիկոլին նայեք ու հիշեք, որ ինքը օրինակ` 55 միլիոն դոլարանոց ինքնաթիռ ա ուզում