YerevanCity-ներում անձնագրի գրավի դիմաց 200 հազար դրամ վերցնելը օրենսդրորեն պատժելի արարք է

5929_1«ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել նույն սուպերմարկետից:

Իսկ անձնագիրը կարող են ետ ստանալ միայն գումարը մարելուց հետո: Որքանով՞ է սա օրինական՝ «Ժամանակ»-ի հարցին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը գրավ վերցնելը վարչական իրավախախտում է և օրենսդրորեն պատժելի արարք է համարվում:

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը պարտավոր է ընթացք տալ նման դեպքերին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ Ժամանակ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով