Երևանում հակատանկային արկ է պայթել. կա ծանր վիրավոր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնւմ են, որ նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Միաժամանակ Էրեբունու ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (4-5 հատ):

Ժամը 16:30-ին ինժեներասակրավորական խումբը հակատանկային արկի բեկորները հանձնել է ոստիկանության աշխատակիցներին:

Հատկանշական է, որ այս արկերի հայտնաբերումից հետո Երեւանի մեկ այլ հասցեից եւս ականի հայտնաբերման ահազանգ է ստացվել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկութուն է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերված առարկան հանդիսանում է МОН-50 տեսակի հակահետևակային բեկորային ական՝ 10 կգ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի մեջ:

 


Այս թեմայով