Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղերի խնդրի մասին

նիկոլ փաշինյան7Ազգային ժողով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նախակրթարանների երեխաներին սննդով ապահովող ծրագրին, որում ընդգրկված են Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը:

«Բազմաթիվ սահմանամերձ գյուղեր այս ծրագրից դուրս է մնում, ճիշտ չե՞ք համարում, որ առաջին հերթին պետք է ապահովվեին հենց սահմանամերձ համայնքի երեխաները, սակայն Հայաստանի ամենաառատ գյուղերն են ընկնում այս ծրագրի տակ, այսպես ուղղակի չի կարելի»,-ասաց նա:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ Ազգային անվտանգության ամրապնդման տեսանկյունից սահմանամերձ համայնքների ամրապնդումը գերակա է իրենց համար և դրա ուղղած ցանկացած նախաձեռնություն ողջունելի է: Նա նշեց, որ կարող են համապատասխան քննարկման հարթակներում անդրադառնալ այդ հարցին:

«Ինչ ասում ենք, ասում եք հավաքվենք քննարկենք, շատ պարզ է խնդիրը: Մովսես գյուղի աշակերտին, որն ամեն օր թշնամու ուղիղ նշանառության տակ գնում է դասի, սննդի ծրագիր չենք անում, այստեղ քննարկելու բան չկա, այստեղ առաջնահերթությունների խնդիր կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հարցադրումը շատ կոնկրետ է: «Ես կարծում եմ՝ խորհրդարանն աջակից կլինի Ձեր հարցադրմանը»,-ասաց նա:

Կորյուն Նահապետյանն ասաց, որ իրապես սահմանամերձ համայնքների համար բարենպաստ պայմաններ պետք է ստեղծել և եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ բաշխում չի տեսնում 2106 թվականի բյուջեում, ապա կարող են քննարկել դա:

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով