Ղազախստանում նախագահի վաղաժամկետ ընտրությունն...

Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին, հայտնել է հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևը:

«Ես այդ առիթով խորհրդակցել եմ Ելբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների, երկրի վարչապետի հետ, իմ որոշումը համաձայնեցրել եմ Սահմանադրական խորհրդի հետ, հանդիպել եմ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ: Վաղաժամկետ ընտրությունների վերաբերյալ որոշումը կարևոր է ու անհրաժեշտ»,- հեռուստատեսային  իր ուղերձում ասել է  Տոկաևը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետության ղեկավարի լիազորությունները վայր էր  դրել մարտի 19-ին: