Խաղաղ քաղաքացիների դեմ բռնությունը բռնություն է պետության արժեհամակարգի նկատմամբ

mij«Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» մարդասիրական հասարակական կազմակերպությունը դատապարտում է այսօր Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցի ընթացքում քաղաքացիների նկատմամբ կատարված բռնությունը:
Որպես էթնոմշակութային խնդիրներով զբաղվող կազմակերպություն հայտարարում ենք , որ նմանատիպ բռնությունները ստվեր են գցում պետություն-քաղաքացի կենսական կապի վրա և ստիպում են քաղաքացուն չհավատալ իր պետությանը:
Այսպիսի գործողությունները , անկախ կատարման հանգամանքներից , քննադատելի արարքներ են , քանի որ խաղաղ քաղաքացիների դեմ բռնությունը բռնություն է պետության արժեհամակարգի նկատմամբ և կարող են ծնել այնպիսի հետևանքներ , որոնք կարող են առաջացնել անվերահսկելի իրավիճակներ:
«Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» մարդասիրական հասարակական կազմակերպություն

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով