Ղարաբաղից տեղահանվածները պետք է իրավունք ստան...

Ներքին տեղահանված անձանց եւ փախստականների հարազատ հողեր վերադարձի իրավունքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անքակտելի բաղադրիչը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով «Վեստնիկ Կավկազա»-ի հարցին։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս է մատնանշվել, որ Լեռնային Ղարաբաղյան խաղաղ կարգավորման պլանը պետք է նախատեսի նաեւ բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր»,- ասել է նա։

Միաժամանակ նաեւ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղը որպես խաղաղ բանակցությունների կողմ։