Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորություն...

Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել 2008 թվականի վրաց-հարավօսական պատերազմի աշխարհաքաղաքական  հետևանքների մասին: Հոդվածի հեղինակ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անատոլի Ցիգանոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա:

«Առաջին անգամ 1991 թվականից հետո հետխորհրդային տարածքում երկու նոր պետություն է ճանաչվել: Ղարաբաղի համար սրանք նախադեպեր են, որոնք միջազգային ճանաչման համար նոր հնարավորություններ են ստեղծում, Ադրբեջանի կամքից անկախ, որը պատրաստ չէ ընդունել ղարաբաղցիների հիմնարար իրավունքները»,- նշել է հեղինակը:

Ցիգանոկը նաև գրել է, որ Հարավային Օսիայում տեղի ունեցածից հետո Ղարաբաղի համար պարզ դարձավ, որ խաղաղապահները  չեն կարող երաշխավորել տեղի բնակչության անվտանգությունը, և հարաբերական խաղաղությունը  պահվում է կողմերի ուժերի հավասարակշռման շնորհիվ: