Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարա...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ Ղամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան.

«Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Ղամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան։

Ինչպես գիտեք, այսօր ավելի վաղ զինյալները սպանել էին Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին»: