Խաչատուրովը և իր 12 եղբայրները. իրական դահիճներ

Գրիշա ԽաչատուրովՆախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ հուլիսի 7–ին գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Սերժ Սարգսյանն իր այս նշանակումով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համակարգը գնահատում է «մարդակեր» կադրերին: Գրիգորի Խաչատուրովը այն զինվորականը չէ, որին կարելի էր վստահել մի ամբողջ կորպուս: Նա բանակ կլանային համակարգ ներմուծող զինվորականներից մեկն է: Գրիգորի Խաչատուրովի համար առաջնային նշանակություն ունի իր «թայֆան»:

Նա այն եզակի զինվորականներից է, որ համակարգում գործում է խմբավորմամբ: Բանակում ծառայած ամեն տղա գիտե «12 եղբայրների» պատմությունը: Սա զինվորական խմբավորում է, որին ղեկավարում է Գրիգորի Խաչատուրովը: Այս պատմությունը դեռևս սկսվել է Խաչատուրովի կուրսանտ լինելու տարիներին: Նրանք 12 ընկերներով որոշում են, որ անցնելով ծառայության պետք է միմյանց աջակցեն, որպեսզի առաջ գնան:

Այս 12 զինվորականները բանակում ամենադաժան  համբավն ունեն: Նրանք կարող են զինվորի հետ վարվել ամենադաժան կերպով` վստահ լինելով, որ իրենց հետ որևէ բան չի պատահի, քանի որ իրենցից մեկը Խաչատուրով է:

Ի դեպ Գրիգորի Խաչատուրովը իր հոր ունեցած կապերի միջոցով անում է ամեն ինչ իր «12 եղբայրներին» լավ պաշտոններ ապահովելու համար:

ՀՀ բանակը չի կարող հիմնվել այն սկզբունքների վրա, որը կրում է Գրիգորի Խաչատուրովը, իսկ նրա որակի գործչին վստահել մի ամբողջ բանակային կորպուս կնշանակի մենք հենց այդ ուղղությամբ ենք շարժվում:

Դիտվել է 8,288 անգամ
 


Այս թեմայով