«X գրուպ»–ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը աղմկալի պատմության մեջ է ընկել

231869011396329631««X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ է ընկել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի և իր գործարանի սառնարանի մասնագետ 38-ամյա Վյաչեսլավի միջև վեճ է եղել, որն ավարտվել է ծեծով։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց տարածքում ծեծի է ենթարկել Վյաչեսլավին։ Թե ինչն է եղել ծեծի պատճառը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից։ «Ոնց կարող ենք մենք մեզ նման բան թույլ տալ, սուտ է»,– վստահեցրեց Ցոլակ Մազմանյանը՝ հաստատելով, որ «X գրուպ» ընկերության անվտանգության ղեկավարն իսկապես Հունանն է։

Իսկ ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ծեծի գործով ոստիկանության Էջմիածնի բաժնում քննություն է ընթանում։ Այլ մանրամասներ չհայտնեցին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով