Վթար «Արծվի թևերի» մոտ. Mercedes-ը տապալել է...

Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Ս.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թեւեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 100 մետր երկարությամբ հատվածում արգելապատնեշը տապալել եւ գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի ճանշինի ծառայողները, որոնք ճանապարհից հեռացրել են երթեւեկության համար խոչընդոտ դարձած տապալված երկաթե արգելապատնեշները։