Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով վերջիններս առաջարկում են վստահության հարնահավաք անցկացնել. «Քննարկելով երկրում տիրող իրավիճակը և հաշվի առնելով իշխանությունների հանդեպ վստահության աննախադեպ անկումը, որոշեցինք հանդես գալ առաջարկով. այն է՝ անցկացնել վստահության հանրաքվե: Իշխանություններին ուղղված կոչը բխում է ինչպես քաղաքական դաշտի զգալի հատվածի, այնպես էլ հազարավոր քաղաքացիների ցանկությունից: Իշխանությունների կողմից վստահության հանրաքվեի անցակցման գաղափարի անտեսման դեպքում կուսակցությունը մոտ ժամանակներս պատրաստ է անցկացնել իր նախաձեռնությամբ վստահության ստորագրահավաք»-ասված է հայտարաության մեջ:
Դիտարկելով հայտարարության այն հարտվածը, որի համաձայն այս կոչը բխում է քաղաքական ուժերի ցանկությունից, Politik.am-ը կուսակցութան ղեկավար Վահան Բաբայանից հետքրքրվեց` արտախորհրդարանական ուժերի մասին է խոսքը, թե խորհրդարանում գործողների դեպքում էլ կարելի է նույն մտահոգությունը նկատել.
«Երկրում բազմակարծության ապահովումը առաջին հերթին խորհրդարանի ընդդիմադիր ուժերին է անհրաժեշտ: Գիտենք, որ լեգիտիմ ընտրությունները կամ ձայները փոփոխական և ոչ հասատատուն արժեքներ են, թեև նշում են, որ իրենք 80 տոկոսանոց լեգիտիմ իշխանություն ունեն: Այս մեկ տարին ապացուցեց, որ իշխանության վարկանիշը շատ արագ իջնում է. հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր են կուտակված, տնտեսությունը չի զարգանում, վարչապետը իր խոստումները չի կատարում, երկրում համատարած ահնհադուրժողականության մթնոլորտ է: Այս ամենի կարգավորման և իշխանափոխության համար պետք է ցույց տալ, որ հասարակությունը ունի այլ կարծիք և ցանկություն, որ երկրում մեկ մարդ և մեկ մարդու կուսակացություն չպետք է իշխի»,- ասաց Վահան Բաբայանը:
Հարցին, թե ձեր տեսադաշտում կան քաղաքական ուժեր, որոնք կաջակցեն վստահության հանրաքվեի անցկացմանը, Բաբայանը պատաասխանեց, որ դեռ արձագանք չեն ստացել, սակայն կարծում է` հայտարարության համար առաջինը պետք է իշխանությունները գնահատական տան. «Հուսով եմ, որ և արտախորհրդարանական, և խորհրդարանական ուժերը իրենց կարծիքը կհայտնեն: Եթե իրենք մտահոգ են և ուզում են լեգիտիմ լինել պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն այս ոչ ստանդարտ իրավիճակից դուրս գալու համար»:
Ըստ Բաբայանի` հանրաքվեն կապացուցի, որ իշխանություններն իրավունք չունեն խոսել որջ ժողովրդի անունից և նույնիսկ կարող է հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: