Վրաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ գազի...

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, իսկ գինը կնվազի մոտավորապես 15%-ով: Այս մասին հայտնել է Грузия Online-ը:

«Հաշվի առնելով աճող մրցակցությունը և այն փաստը, որ աշխարհում նավթամթերքի համաշխարհային գներն անկում են ապրում, ներկայիս վերանայումը, որը տեղի է ունենում «Գազպրոմի» հետ արդեն գործող պայմանագրով, կծառայի գնի իջեցմանը: Կոմերցիոն գաղտնիքով առաջնորդվելով՝ կոնկրետ թվեր չեմ նշի, բայց կասեմ, որ գինը կնվազի շուրջ 15%-ով: Այսօր այդ շուկան միանգամայն մրցունակ է, և գները իջեցնում են ինչպես SOCAR-ը, այնպես էլ «Գազպրոմը»:

Անհրաժեշտության դեպքում նրանց հետ կխոսենք գների նույնիսկ ավելի մեծ իջեցման մասին, և դա կախված կլինի շուկայի պայմաններից»,- ասել է վրացի նախարարը: