Վրաստանում վթարից տուժած քաղաքացիները տեղափոխ...

Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի փոխանցմամբ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան:

Ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ:

Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան  բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (1979 թ.), Ա.Մ.-ի (2008 թ.) և Է.Մ.-ի (2003 թ.) դիերը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (1977 թ.), Ռ.Մ.-ն (2006 թ.), Մ.Մ.-ն (1988 թ.), Լ.Մ.-ն (2002 թ.) և Մ.Մ.-ն (2005 թ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ: