Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման...

Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մեկով եւ, ըստ StopCov-ի թարմացված տվյալների, հասել է 702 մարդու:

Այս պահի դրությամբ բուժվածների թիվը 456 մարդ է կազմում, մահացել է 12 հիվանդ:

3.787 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 337 մարդ: Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: