Վրաստանում մեկ օրում հայտնաբերել են նոր կորոն...

Վրացի մասնագետներն անցած մեկ օրում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման 8 դեպք:

Այսպիսով, StopCov-ի թարմացված տվյալներով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 746-ի:

Այս ընթացքում ապաքինվածների թիվը կազմում է 576, մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի մեջ է 2 966 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 250: Վրաստանի 3 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: